Իրանը կաջակցի այն ուղուն, որը ընդունելի կլինի Սիրիայի ժողովրդի և իշխանությունների համար
INTERNATIONAL NEWSԻրանը կաջակցի քաղաքական կարգավորման այն ուղուն, որը ընդունելի կլինի Սիրիայի ժողովրդի և իշխանությունների համար: Այդ մասին հայտնել է արաբական երկրների և Աֆրիկայի գործերով Իրանի փոխարտգործնախարար Ջաբերի Անսարին կիրակի օրը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ կայացած բանակցություններից հետո, հայտնում է TASS-ը:
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում նաև հաստատվել է Իրանի անփոփոխ դիրքորոշումը Սիրիայի ճգնաժամի նկատմամբ: «Այդ դիրքորոշումը կայանում է նրանում, որ կարգավորման ռազմական ճանապարհ չկա, կա միայն քաղաքական ճանապարհ»,- ասել է Անսարին IRNA տեղեկատվական գործակալությանը, նշելով, որ «մի քանի ազդեցիկ խաղացողների քաղաքականությունը» կողմնորոշված «սեփական նպատակներին հասնելուն, տանուլ է տվել»:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



