Տոկիոյի քաղաքապետն առաջին անգամ կին է ընտրվել
INTERNATIONAL NEWSՃապոնիայի նախկին պաշտպանության նախարար Յուրիկո Կոիկեն դարձել է Տոկիոյի առաջին կին քաղաքապետը` հաղթանակ տանելով մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը` հղում անելով «NHK» հեռուստաալիքին:
Ըստ հեռուստաալիքի, ընտրությանը մասնակցել է ընտրողների 59.73 տոկոսը: Կոիկեն հավաքել է 2 միլիոն 912 հազար ձայն:
Նրա հիմնական մրցակիցը համազգային գործերի նախկին նախարար Հիրոյա Մասուդն էր, ով հավաքել է 1.93 միլիոն մարդ:
Իր առաջին պաշտոնական հայտարարության մեջ Կոիկեն կրկին հայտարարել է, որ մտադիր է վերափոխել քաղաքային կառավարությունը և լուծել մայրաքաղաքում տարեցների և երեխաների խնդիրները:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
3
Top Travel Destinations of 2026: IDBank
4
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
5
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook



