Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Արցախում եւ Հայաստանում, այդ թվում Երեւանում
SOCIETYԱյսօր՝ օգոստոսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 08.46-ին (Գրինվիչի ժամանակով` 04.46) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.37 աստիճան եւ արեւելյան երկայնության 48.13 աստիճան: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում, մասնավորապես՝ Ստեփանակերտ քաղաքում՝ 3-4 բալ եւ ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաեւ Երեւանում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



