Կուզբասում գտել են կորած ԱՆ-2-ը, ինքնաթիռը լեռներում կործանվել Է
INTERNATIONAL NEWSՓրկարարները գտել են նախօրյակին կորած Ան-2 ինքնաթիռը, «Ինտերֆաքսին» հաղորդել են արտակարգ իրավիճակների նախարարության Կեմերովոյի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:
«Որոշվում Է ինքնաթիռի հայտնաբերման վայր փրկարարական խմբավորումների վերատեղաբաշխման հարցը»,- հայտնել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Ան-2 ինքնաթիռը, որը Նովոսիբիրսկի մարզի Բերդսկ քաղաքից թռել Է Կրասնոյարսկ, թռիչքի ընթացքում կապի մեջ չի մտել: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել Է երեք մարդ:
Որոնումներում ներգրավված Է 80 մարդ, փրկարարները գործի են դրել անօդաչուներ: Արտակարգ իրավիճակների նախարարությունում ճշտել են, որ ինքնաթիռում գտնվել Է անձնակազմի երեք անդամ, ուղեւորենր չեն եղել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



