Իրանը աշնանը կգործարկի Նախիջեւանի հետ երկաթգծային հաղորդակցությունը
INTERNATIONAL NEWSԻրանական Մեշհեդ քաղաքի ու Նախիջեւանի միջեւ երկաթգծային ճանապարհը շահագործման է հանձնվելու այս տարվա աշնանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոխսոն Պակայինը, հայտնում է «Թրենդը»:
Դեսպանը նշել է, որ երկաթգծային հաղորդակցության բացումը կնպաստի երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացմանը: Նրա խոսքով, տոմսերը վաճառվելու են թե Իրանում թե Ադրբեջանում: Տոմսերի գների մասին տեղեկություններ դեռ չկան:
Դեսպանը պատմել է Բաքու- Մեշհեդ, Բաքու- Շիրազ նոր ավիաչվերթների գործարկման հետագա ծրագրերի մասին: Նա հույս է հայտնել, որ Մեշհեդ- Բաքու- Շեմհեդ ու Շիրազ- Բաքու- Շիրազ թռիչքները գործարկվելու են գալիք աշնան վերջին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



