Շվեդիայի արտգործնախարարը ԵՄ-ին հորդորել է ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ
INTERNATIONAL NEWSՇվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը մտահոգություն է հայտնել Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած զարգացումների առնչությամբ: Վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պար բերականը, Վալստրյոմը հայտարարել է, որ Եվրամիությունն ու Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է արձագանքեն Թուրքիայի ներսում տեղի ունեցող իրադարձություններին:
«Առնվազն ԵՄ տեսանկյունից պետք է դատապարտվեն Թուրքիայի զարգացումները և ավելացվի ճնշումն այդ երկրի նկատմամբ»,- ասել է Վալստրյոմը` կատարվածը լուրջ, մտահոգիչ և անընդունելի անվանելով:
Շվեդիայի արտգործնախարարը նշել էլ, որ այս պահին Թուրքիան սխալ ուղղությամբ է շարժվում: Նա նաև հավելել է, որ իրենք շարունակելու են հետևել այդ երկրի ներսում գրանցվող զարգացումներին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



