Սերգեյ Մովսիյանը հաղթել է Պարդուբիցե ավանդական բաց մրցաշարում
SPORTՉեխիայի Պարդուբիցե քաղաքում ավարտվել է ավանդական բաց մրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 39 երկրի 291 շախմատիստ: Մրցաշարին Հայաստանից մասնակցում էր Սերգեյ Մովսիսյանը: Հայ շախմատիստը առաջնությունն անցել է առանց պարտության և 9-ը հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ դարձել է մրցաշարի հաղթող: Մովսիսյանը նաև 11 կետով բարձրա ցրել է իր անհատական վարկանիշը:
Տեղեկությունը հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Պարդուբիցե մրցաշարի մասնակցիների թվում էին 45 գրոսմայստեր, 65 միջազգային և 62 ՖԻԴԵ-ի վարպետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



