Լեհաստանի օդային տարածքը խախտած ռուսական օդանավի օդաչուին ազատ են արձակել
INTERNATIONAL NEWSԼեհական F16 կործանիչների բռնած ռուսական օդանավի օդաչուին զննումից հետո ազատ են արձակել, հայտնում է Gazeta Krakowska պարբերականը:
Թերթի տվյալներով ռուսական օդանավը Կրակովից Ռադոմ էր ուղեւորվում մրցումներին մասնակցելու համար: Օդանավը ու օդաչուի համակարգիչը զննել են ու ոչ մի կասկածելի բան չեն գտել, որից հետո ռուս օդաչուին ազատ են արձակել, հայտնում է պարբերականը:
Ավելի վաղ հայտնել էին, որ Լեհաստանի ՊՆ մամուլի քարտուղար Բարդուղեմեոս Միշչեւիչը տեղեկացրել էր, որ հուլիսի 29-ին ռուսական թեթեւ շարժիչով օդանավը խախտել էր Լեհաստանի օդային տարածքը: Նրա խոսքով լեհական F16 կործանիչները բռնել են օդանավը, որը առանց թույլատվության մտել էր արգելված գոտի ու ստիպել, որ այն վայրէջք կատարի, օդաչուն կատարել է կարգադրությունը, որից հետո նրան ձերբակալել էին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



