7 բան, որ խանգարում է մեզ հաջողության հասնել
PHOTOՀաջողությունների հասնելը բնավ հեշտ չէ: Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայել բազմաթիվ դժվարությունների: Հաջողակ մարդկանց կյանքն ուսումնասիրելով՝ մենք տեսնում ենք, թե ինչ մարտահրավերներ են նրանք ընդունել և ինչպես են հաղթող դուրս եկել: Ահա մի քանի դժվարություններ, որ ցանկացած մեկը պետք է հաղթահարի՝ հաջողության հասնելու համար:
-
Տարիք
Տարիքն ուղղակի թիվ է: Պետք չէ սպասել հարմար պահին և ճիշտ տարիքին՝ ձեր նպատակն իրականացնելու համար: Ուղղակի հետևեք ձեր սրտին և ձեր երազանքին: -
Այլ մարդկան կարծիքը
Երբ դուք ձեզ բավարարված եք զգում և ձեր աշխատանքը լավն եք համարում միայն այլ մարդկանց հետ համեմատվելով, ապա դուք այլևս ձեր սեփական ճակատագրի տերը չեք: Մի լսեք բոլորին և մի առաջնորդվեք միայն նրանց կարծիքներով: Բոլորի ասածները հալած յուղի տեղ ընդունելով՝ դուք վնասում եք ձեր իսկ ինքնագնահատականը:
Հաջողակ մարդիկ գիտեն, որ ուրիշների կարծիքներին հետևելը ուղղակի ժամանակի ավելորդ կորուստ է: -
Թունավոր մարդիկ
Հաջողակ մարդիկ հավատում են հետևյալ մտքին. դուք ձեզ շրջապատող 5 ամենամոտ մարդկանց միջինն եք: Եվ իսկապես՝ ամենամեծ ընկերությունները ստեղծվել են ընկերների կողմից. Apple-ի հիմնադիրներ Սթիվ Ջոբսը և Սթիվ Ոցնիակը իրականում հարևաններ էին, Microsoft-ի հիմնաիդրներ Բիլ Գեյթսը և Փոլ Ալենը ծանոթացել էին դպրոցում, իսկ Google-ի հիմնադիրներ Սերգեյ Գրինը և Լարրի Փեյջը հանդիպել են Սթենֆորդի համալսարանում:
Այսպիսով, ինչպես ձեր կողքին կանգնած խելացի և դրական մտածելակերպով մարդիկ են ձեզ իրենց կողմը քաշում, այնպես էլ թունավոր և բացասականներն էլ փորձում են ձեզ իջեցնել ձեր բարձունքից: Ուստի՝ եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, ուղղակի նայեք ձեր շուրջը: Հիմնականում ձեր խնդիրների պատճառը լինում են ձեզ շրջապատող սխալ մարդիկ: -
Վախ
Վախն ուղղակի ձեր երևակայության արդյունքն է: Այն ձեր ընտրությունն է: Հաջողակ մարդիկ սա շատ լավ գիտեն:
Երբեք ձեզ հետ մի պահեք ձեր երազանքից միայն վախենալու պատճառով: Վերջիվերջո՝ ի՞նչ կլինի ձեզ հետ, եթե ձեր պլանները չիրականան: -
Բացասական էներգիա
Ամեն ինչ չի կարող հարթ ընթանալ, և դուք չպետք է ամբողջ օրը բողոքեք և մտածեք, թե ինչը կարող էր ավելի լավ ընթանալ: Ուղղակի պետք է կենտրոնանալ միայն լավի վրա և երախտապարտ լինել այն ամենի համար, ինչ ունեք: -
Անցյալը կամ ապագան
Անցյալը և ապագան, ինչպես և վախը, ընդհամենը ձեր երևակայության արդյունքն են: Հաջողակ մարդիկ գիտեն, որ պետք է միշտ կենտրոնանալ ներկայի վրա և ապրել այս պահով: Իսկ ավելի հանգիստ լինելու համար պետք է հաշտվել անցյալի հետ և ընդունել ապագային անորոշությունը: -
Աշխարհի վիճակը
Տեսնելով մեր շուրջը կատարվող ահավոր իրադարձությունները՝ պատերազմ, ահաբեկչություններ, սպանություններ, շրջակա միջավայրի վնասում, մենք կարող ենք շատ հեշտությամբ հուսալքվել և թևաթափ լինել: Սակայն հաջողակ մարդիկ ուշադրություն չեն դարձնում դրան: Նրանք կենտրոնանում են իրենց գործի վրա և ջանք չեն խնայում, որպեսզի ինչ-որ նոր բան ստեղծեն և դրանով օգնեն աշխարհին:
Եվ ի վերջո՝ ամեն ինչ ձեր ձեռքերում է: Փոխեք ձեր մտածելակերպը: Կենտրոնացեք և ավելի կարգապահ դարձեք, ու կտեսնեք, թե ինչպես է հաջողությունը թակում ձեր դուռը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: