Սիրիայում ռուսական ուղղաթիռ են խփել
INTERNATIONAL NEWSՍիրիայի Իդլիբի նահանգում օգոստոսի 1-ին ռուսական Մի-8 ուղղաթիռ Է խփվել գետնից գնդակոծման հետեւանքով: Այս մասին հաղորդել են ՌԴ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծաառյությունում:
«Օգոստոսի մեկին Իդլիբի նահանգում գետնից գնդակոծման հետեւանքով խփվել Է Հալեպ քաղաքում մարդասիրական օգնություն հասցնելուց հետո Հմեյմիմ ավիաբազա վերադարձող Մի-8 ռոուսական ռազմափոխադրական ուղղաթիռը: Ուղղաթիռում գտնվել են անձնակազմի երեք անդամները եւ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի երկու սպաներ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի տվյալներով՝ անձնակմազմի երեք անդամները եւ Հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի երկու սպաները զոհվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



