Քանյե Ուեսթը՝ խոհարար Քիմ Քարդաշյանի եւ ԱՄՆ նախագահ դառնալու մտադրության մասին
PHOTO21 Գրեմմի մրցանակակիր, հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթն իր «Famous» տեսահոլովակի պատճառով Թեյլոր Սվիֆթի հետսկանդալից հանդարտվելուց հետո հարցազրույց է տվել BBC Radio 1-ին։ Ստեղծագործական կյանքի մասին խոսելուց բացի, 39-ամյա ռեփերը պատմել է, թե ինչպիսին է իր երկու երեխաների մայր Քիմ Քարդաշյանը խոհանոցում.
«Երբ կինս պատրաստում է ինձ համար, ես միշտ խնդրում եմ կանաչեղեն եփել, բայց նա երբեք չի ցանկանում, քանզի պատրաստման համար երեք ժամ է հարկավոր»,- անկեղծորեն պատմել է Քանյեն, որը երեկ իր գեղեցկուհի կնոջ հետ լանչի է գնացել Հոլիվուդում գտնվող Ysabel ռեստորան։
Քանյեն նաեւ անդրադարձել է ԱՄՆ նախագահ դառնալու իր մտադրությանը, ինչի մասին հայտարարել էր Լոս Անջելեսում կայացած MTV VMA մրցանակաբաշխության ժամանակ՝ նշելով, որ ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններին։
«Երբ ես խոսում եմ նախագահ դառնալու մասին, նկատի չունեմ, որ քաղաքական հայացքներ ունեմ։ Ես քաղաքական հայացքներ չունեմ, ես ունեմ հայացքներ միայն մարդասիրության, մարդկանց եւ արդարության վերաբերյալ»,- նշել է Ուեսթը։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE