ՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն Վարուժան Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին եւ խմբի մյուս անդամներին
SOCIETYՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելություններ են իրականացնում Ոստիկանության ձերբակալվածների պահման վայրեր՝ Վարուժան Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին եւ ձերբակալված այլ անձանց տեսակցելու եւ նրանց պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաեւ իրավունքների ապահովման վիճակը ուսումնասիրելու նպատակով:
Ինչպես փոխանցում են ՄԻՊ գրասենյակից, արդեն իսկ այցելություն է իրականացվել Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Պավել Մանուկյանին եւ այնտեղ գտնվող խմբի մյուս անդամներին: Այցի նպատակն է եղել նաեւ ուսումնասիրել նրանց պահման պայմանները եւ բուժօգնության կազմակերպման վիճակը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



