Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Երևանը Բեյրութ կամ Հալեպ չէ. Նախագահ Սերժ Սարգսյան

POLITICS

Մենք որևէ մեկին թույլ չենք տալու, որ քայքայի մեր պետության հիմքերը: Զենքով և բռնությամբ Հայաստանում հարցեր չեն լուծվելու: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հասարակության, իշխա նությունների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Երևանը Բեյրութ կամ Հալեպ չէ: Նախորդ դարաշրջանի՝ Սառը պատերազմի տարիների լուծումները թող ոչ մեկը չփորձի Մերձավոր Արևելքից ներմուծել Հայաստան: Թող սա չհասկացողները ուսումնասիրեն Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատմությունը կամ այսօր դեռ ծավալվող՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքները և իրենց եզրակացությունները կատարեն դրանցից: Ես շնորհակալ եմ բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր իսկապես իրենց դրսևորեցին որպես քաղաքական-պետական գործիչներ և, հասկանալով այս ամենը, առաջին իսկ օրվանից ձայն բարձրացրին տեղի ունեցողի անընդո ւնելի լինելու մասին: Նրանք, ի տարբերություն շատ քիչ կարճատեսների, լավ են հասկանում՝ որտեղ է ավարտվում քաղաքական մրցակցության սահմանը և սկսվում Հայրենիքի անվտանգության հարթությունը: Սուր իրավիճակները հաճախ լակմուսի դեր են կատարում՝ հասարակության և պատմության համար մատնացույց անելով հասուններին և տարանջատելով կարճատեսներին ու պատեհապաշտներին»,-ասել է նախագահը:

Նա շնորհակալություն է հայտնել մեր մշակույթի երևելիներին, հասարակական գործիչներին, իրական մտավորականներին, ովքեր շատ լավ հասկացան, որ հրապարակավ դատապարտելով անընդունելին, սթափեցնող խոսք հասցնելով զինյալներին, իրականում նպաստում են խնդրի անարյուն լուծմանը, իրականում մատնանշում են այդ մարդկանց փրկության ճանապարհը:

«Ափսոս, որ անհիմն ոգևորողները, հստակ գիտակցելով, որ նպաստում են զինյալների կործանմանը, չկարողացան զսպել իրենց մեջ կուտակած մաղձը, լիուլի թափեցին այն՝ միայն թե քաոս լինի, միգուցե ալեկոծումները պատահաբար կեղտը մակերես հանեն: Զզվելի է: Փա՛ռք Աստծո, որ առողջ բանականությունը գերիշխում է մեր երկրում: Հայաստանում գերիշխեց մեկ պարզ ճշմարտություն, որը, թվում էր, կասկածի առարկա չպետք է լիներ ի սկզբանե: Եվ այդ ճշմարտությունը արժեքային դաշտում է, մեր աշխարհընկալման, մեր տեսակի, մեր ժառանգության մեջ է: Ցանկացած ոք կարող է չսիրել իշխանություններն, կարող է չսիրել կառավարությանը, չսիրել նախագահին և կտրուկ դեմ լինել այն քաղաքականությանը, որն իրականացվում է, բայց չսիրելն ամենևին հիմք չէ հերոսացնելու համար զենքով հարցեր լուծողին: Իշխանությունները կգան ու կգնան, ահաբեկչության խրախուսումը քաղցկեղի պես կմնա ու կտարածվի, կոչնչացնի մեր ժողովրդի կողմից ստեղծած ամեն ինչ: Սրանից սարսափել է պետք, սա հիմնովին արմատախիլ անել է պետք: Տիկնա՛յք և պարոնա՛յք, սիրելի՛ երիտասարդներ, ահաբեկչությունը խրախուսելը մահացու մեղք է: Որևէ պատճառով, անգամ ամենահիմնավոր պատճառով, հեռու՛ մնացեք այդ սարսափիÖ : Ո՛չ ասեք ահաբեկչությանը և դրա ցանկացած դրսևորմանը, որտեղ էլ որ այն տեղի ունենա: Ո՛չ ասենք մեր երկրի, մեր ժողովրդի, մեր սերունդների և մեր հայրենիքի համար: Ո՛չ ասենք այդ քաղցկեղին: Հեռու՛ վանենք մեզնից: Շատ հեռու»,- ընդգծել է ՀՀ Նախագահը:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan