«Իսլամական պետություն»-ը և «Ջաբաթ ան-Նուսրա»-ն փորձում են շրջափակել Հալեպը. ՌԴ ՊՆ
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» և «Ջաբաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները փորձում են շրջափակել Սիրիայի Հալեպ քաղաքը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաընկերությանը, այս մասին հաղորդել է ՌԴ ԶՈՒ-ի գլխավոր շտաբ ի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:
Նա նշել է, որ ահաբեկիչները և իրենց մոտեցող ջոկատները, այսպես կոչված, չափավոր ընդդիմությունը շարունակում են չդադարող հարձակումները Սիրիայի զինված ուժերի վրա ինչպես Հալեպի հյուսիսում, այնպես էլ հարավում` նպատակ ունենալով շրջափակել քաղաքը:
Ռուդսկոյն ընդգծել է, որ հարձակման ժամանակ խմբավորումները գործի են դնում մահապարտ ահաբեկիչներին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



