Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


ԹԵՍՏ. ընտրիր պատկերն ու իմացիր՝ որն է քո կոչումն այս կյանքում

LIFE

Blognews.am-ը գրում է.

1.Ղեկավար: Մարդ, ով կոչված է կազմակերպել և ղեկավարել: Այս մարդիկ սովորաբար հռետորական  շնորհ ունեն և տիրապետում են առաջնորդի բոլոր հատկանիշներին: Շատ լավ հարմարվում են հասարակական միջավայրում: Սակայն այս բոլոր հատնակիշներն ի հայտ են գալիս միայն այն դեպքում, եթե մարդու մոտ կա մտավոր ու ինտելեկտուալ բարձր մակարդակ: հակառակ դեպքում այս ամենն ուղղակի աննկատ է մնում:

2.Պարտաճանաչ կատարող: Չնայած ունի ղեկավարի բոլոր հատկանիշները, բայց որոշում կայացնելու կարևոր պահին տատանվում է: Այսպիսի մարդիկ առանձնանում են բարձր պրոֆեսիոնալիզմով ու պարտաճանաչությամբ: Արդարության կողմնակից են ու շատ ավելի պահանջներ ունեն շրջապատի, քան սեփական անձի նկատմամբ: Այս խմբի մարդիկ հակված են նյարդային հիվանդությունների, ինչը լարվածության հետևանք է:

3.Կասկածամիտ: Սովորաբար այս մարդիկ տաղանդավոր են և բազմակողմանի զարգացած: Նմանների համար ձանձրալի է մեկ մասնագիտությամբ սահմանափակվելը: Այս մարդիկ հաճախ տարբեր հոբբիներ են ունենում: Թափթփվածությունն ու փնթիությունն այս մարդկանց համար անտանելի է ու հենց այդ պատճառով էլ շրջապատի հետ հաճախ են կոնֆլիկտներ ունենում: Մարդկանց այս խումբը շատ նրբազգաց է ու հաճախ է զգում մտերիմների քաջալերման կարիքը:

4.Գիտնական: Այս խմբի մարդիկ կարողանում են շատ արագ կտրվել իրականությունից, ունեն վերլուծելու բացառիկ տաղանդ և կարողանում են ռացիոնալ մեկնաբանել ցանկացած իրավիճակ: Ունեն մտավոր բարձր ունակություններ և հավասարակշռված են հոգեպես:

5.Ինտուիցիայով առաջնորդվող:  Այս խմբի մարդիկ շատ հաճախ առանձնանում են բարձ զգայունությամբ ու որպես հետևանք՝ էմոցիոնալ գերհոգնածությամբ: Ունեն ստեղծագործելու ձիրք և հրաշալի երևակայություն: Այս մարդիկ սիրում են նորարարություններ:  Ալտրուիստներ են, սիրում են ուրիշների համար հոգ տանել, ազատասեր են և տանել չեն կարողանում սեփական ազատության ցանկացած սահմանափակում: Այս մարդիկ առաջնորդվում են սեփական կանոններով:  Ինքնատիրապետումը նրանց ամենակարևոր հատկանիշներից է:

6.Ստեղծող և արարող: Այս խմբի մարդիկ ստեղծագործում են՝ կլինի դա նկարչություն, ռոբոտաշինություն կամ դիզայներություն: Ինքնավերահսկողությունը նրանց հիմնական հատկանիշն է: Առանձնանում են  զգացմունքայնությամբ և հաճախ դառնում են սեփական հանճարեղ մտքերի գերին:  

7.Զգացմունքային: Այս մարդիկ առանձնանում են նրանով, որ չափից շատ են ապրումակցում  շրջապատում տեղի ունեցող իրադարձություններին:  Այսպիսի մարդիկ կարող են շատ ծանր տանել անգամ գեղարվեստական ֆիլմի  դրամատիկ իրադարձությունները, կարող են դեպրեսիայի մեջ ընկնել նույնիսկ համընդհանուր ինչ-որ իրադարձության հետ կապված, որը շրջապատի մարդիկ տանում են շատ ավելի թեթև ու մակերեսային:  Նրանք հոգատար են շրջապատի մարդկանց նկատմամբ ու կարող են անմնացորդ նվիրել իրենց ժամանակն ու  էներգիան՝  կողքինին ծանր հոգեբանական վիճակից հանելու համար: Արդյունքում այսպիսի մարդիկ այնքան են հոգնում, որ սեփական խնդրների համար այլևս էներգիա և ուժ չեն ունենում ու նրանք ուղղակի պոռթկում են:

8.Շրջապատի մարդկանց հանդեպ անտարբեր ու անզգամ: Նրանք կամ ընդհանրապես չեն նկատում ուրիշների ապրումները, կամ էլ անտարբերությամբ են նայում դրան: Եթե այս մարդիկ ղեկավար պաշտոն են ունենում, ապա նրանք ստիպում են իրենց ենթականերին անել այնպես, ինչպես որ իրենք են ճիշտ համարում (չնայած, որ իրականում իրենք սխալվում են): Այս խմբի մարդիկ հաճախ անգութ են, սառնարյուն ու էմոցիաներից զուրկ: Սիրում են մեկուսանալ ու սեփական խնդիրների հետ մենակ մնալ:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe