Եգիպտոսի վարչապետը կոչ է արել ամուսնական զույգերին սահմանափակվել երկու երեխայով
SOCIETYԵգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը կոչ է արել ամուսնական զույգերին սահմանափակվել երկու երեխայով` տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ին:
Վարչապետի խոսքով՝ հիմնական խնդիրներից մեկը, որին Եգիպտոսը բախվում է հունվարի 25-ի հեղափոխությունից հետո, դարձել է բնակչության թվի ավելացումը: Նա ընդգծել է, որ դա բացասական է ազդում երկրի բյուջեի վրա:
Ավելի վաղ Եգիպտոսի ազգային խորհրդի փորձագետ Թարիկ Թաուֆիկը հայտարարել է, որ 2030 թվականին Եգիպտոսի բնակչության թիվը կհասնի 140 մլն-ի: Վերջին տարիներին Եգիպտոսում ծնելիության համաթիվը աճել է 35 տոկոսով:
Ներկայում Եգիպտոսի բնակչության թիվը կազմում է 90 մլն: 1984 թվականից սկսված երկրի բնակչության թիվն ավելացել է 2 անգամ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



