Վթար Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհին
SOCIETYՕգոստոսի 1-ին, ժամը 15.31-ին տեղեկություն է ստացվել, որ Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջեւան-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ին «Daewoo» մակնիշի 34 MC 625 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Հ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղեւորներ՝ 1993 թ. ծնված Մ. Գ.-ը եւ 2015 թ. ծնված Ա. Մ.-ը ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից:
Փրկարարներն անվտանգության ժապավենով սահմանազատել են տարածքը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



