Ստեփանակերտում ուժեղ կարկուտից ենթակառուցվածքներ, տներ են վնասվել
SOCIETYԱրցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ուժեղ կարկուտից ենթակառուցվածքներ են վնասվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:
Կարկուտին զուգահեռ եղել է ուժգին քամի, սելավ: Որոշ ճանապարհներ ջրածածկվել են, վնասվել են տների տանիքներ, էլեկտրասյուներ, գազատարեր: Գրանցվել են ծառերի տապալվելու և պատերի փլուզման մի շարք դեպքեր: Վնասվել են շուրջ մեկ տասնյակ մեքենաներ: Ըստ Արտակ Բեգլարյանի՝ բարեբախտաբար մարդկային կորուստներ չկան, քաղաքացիները վնասվածքներ չեն ստացել: Ներկայում արագ տեմպերով իրականացվում են վերականգնման աշխատանքներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



