Ինչո՞ւ է չեղյալ հայտարարվել Դոմինիկ Ջոկերի երևանյան համերգը
LIFEBlognews.am-ը գրում է.
Դոմինիկ Ջոկերի երևանյան համերգը, որը պետք է կայանար օգոստոսի 5-ին «Radisson Blu Yerevan» հյուրանոցում, իսկ օգոստոսի 6-ին՝ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, չեղյալ է հայտարարվել։ Այս մասին BlogNews-ի հետ զրույցում հայտնեց «Euromusic Entertainment»-ի PR տնօրեն Լուսինե Խաչատրյանը։

Նա նշեց, որո որոշում կայացրել են դեռևս օրեր առաջ՝ հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքաական սրված իրավիճակը։ Ըստ Լուսինեի՝ չի բացառվում, որ համերգը կայանա աշնանը, սակայն դա դեռ հաստատված չէ։
Ընկերության PR տնօրենը նկատեց, որ համերգի նկատմամբ շատ մեծ հետաքրքրություն կար։ Լուսինեն հայտնեց, որ արդեն իսկ կազմակերպել են վաճառված տոմսերի մեծ մասի վերադարձը։

1
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



