Շտայնմայերը հորդորել է Թուրքիային կատարել իր առջև դրված նախապայմանները
INTERNATIONAL NEWSԳերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թուրքիայի հետ վիզային ռեժիմի դյուրացումը հնարավոր է համարել միայն այդ երկրի կողմից ԵՄ առաջադրած նախապայմանները կատարելու դեպքում: Այս մասին Շտայնմայերը խոսել է Rheinische Post պարբերականին տված հարցազրույցում:
«Վիզային ռեժիմի դյուրացման համար կան նախապայմաններ, և բոլոր կողմերը գիտեն այդ մասին»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը` նշելով, որ Թուրքիան դեռևս այդ պայմանները չի կատարել և դեռ շատ անելիքներ ունի:
Անդրադառնալով Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության հարցին` Շտայնմայերը հայտարարել է, որ եթե թուրքական կողմը կրկին շրջանառության մեջ դնի մահապատիժը, ապա դա բացասաբար կանդրադառնա բանակցային գործընթացի վրա, քանի որ դա չի ասոցացվում եվրոպական արժեքների հետ:
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreement
3
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
4
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient Equipment
5
Converse Bank Receives STP Excellence Award Once Again



