10 հայտնի աստղերի հեքիաթային հարսանիքներ
LIFEԲոլորն էլ երազում են ռոմանտիկ հարսանիքի և հեքիաթային մեղրամսի մասին: Ահա այն աստղերը, որոնք կարողացել են իրենց շքեղ հարսանիքը համատեղել հրաշալի հանգստի հետ:
-
Սիարա և Ռասել Ուիլսոն
Զույգն ամուսնացել է այս ամռանը: Նրանք իրենց ընկերներին և ընտանիքներին հրավիրել էին իրենց հեքիաթայի արարողությունն անց կացնել Անգլիայում գտնվող Պեկֆորտոնի ամրոցում: Արարողության հետ միասին հյուրերը և նորապսակները նաև այցելել են քաղաքի տեսարժան վայրերը:
-
Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ
2014 թվականի մայիսին մենք իմացանք, որ Քիմը և Քանյեն պաշտոնապես ամուսնացել են Ֆլորենցիայում իրենց ընտանիքի և ընկերների ներկայությամբ: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Ֆորտե դե Բելվեդերում՝ 16-րդ դարի ամրոցում, որը գնտվում է Առնո գետի մոտ գտնվող բլրի վրա: Քանյեն այդ վայրը համարում է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը: -
Ջորջ Քլունի և Ամալ Քլունի
Զույգն ամուսնացել է Վենետիկում: Նրանց հյուրերը գիշերել են Ցիպրիանիում և նավեր են ստացել՝ քաղաքում տեղաշարժվելու համար: Իսկ հարսանիքի ժամանակ սպառվել է տեկիլայի 600 շիշ. Ահա թե ինչպես են մարդիկ ուրախանում: -
Թոմ Քրուզ և Քեթի Հոլմս
Զույգը ամուսնացել է 2006 թվականի նոյեմբերին: Նրանք Իտալիայում յոթ օր, յոթ գիշեր նշել են իրենց հանսանիքը: Հյուրերի ցուցակում էին Ջենիֆեր Լոպեզը, Լի Ռեմինին և Բրուք Շիլդսը: Նրանք խնջույքը տեղի է ունեցել 17-րդ դարի վիլլայում: -
Ջասթին Թիմբերլեյք և Ջեսիկա Բիել
Ջասթինը և Ջեսիկան ամուսնացել են 2012 թվականին Իտալիայի Ֆասանո կոչվող քաղաքում Borgo Egnazia հանգստյան վայրում: Հյուրերը ժամանել էին մի քանի օր առաջ և նրանք իրենց ուրախությունը նաև նշել են ծովափնյա երեկույթում: Հարսանիքի հյուրերից էին Ջիմի Ֆալոնը, Էնդի Սամբերգը և Թիմբալենդը: -
Ջոն Լեջենդ և Քրիսի Թեյգեն
Զույգն ամուսնացել է 2013 թվականին: Նրանք նույնպես ամուսնացել են Իտալիայում գտնվող մի հրաշալի առանձնատանը, որը գտնվում է Կոմո լճի ափին: Վերջերս Ջոնը և Քրիսին իրենց նորածին դստեր հետ կրկին այցելել են այս վայրը: -
Բրեդ Փիթ և Անջելի Ջոլի
Բրեդը և Անջելինան ամուսնացել են 2014 թվականին Ֆրանսիայում գտնվող Château Miraval-ում: Նրանք ամուսնացել են մի փոքրիկ մատուռում ընկերների և ընտանիքի անդամների նեղ շրջապատի ներկայությամբ: -
Էմիլի Բլանտը և Ջոն Կրասինսկին նույնպես ամուսնացել են Կոմո լճի ափին: Ջորջ Քլունին նույնպես հրավիրված էր այդ արարողությանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։