ԱՄՆ-ում արտոնել են նոր ատոմային ռումբի ստեղծումը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Միջուկային անվտանգության ազգային վարչությունն արտոնել Է B61-12 ատոմային ռումբի արդիականացված տարբերակի արտադրության ինժեներական փուլին անցումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մարտագլխիկի առաջին արդիականացված տարբերակը պլանավորում են թողարկել 2020 թվականին: Դրանից անմիջապես հետո կսկսվի զանգվածային թողարկումը, ասված Է վարչության հայտարարության մեջ:
B61-12 մարտագլխիկը կպատրաստվի նոր բաղադրիչներից, ինչը թույլ կտա 20 տարով ավելացնել դրա աշխատանքի ժամկետը:
«Այսօր B61 շարքի ռումբերում օգտագործվում են ԱՄՆ-ի բանակում ամենահին բաղադրիչները»,- հայտարարել Է վարչության ղեկավար Ֆրենկ Կլոցը:
B61 շարքի ռումբն ԱՄՆ-ի ռազմավարական միջուկային ուժերի հիմնական ջերմամիջուկային զենքն Է:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



