Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 257 հազար միգրանտներ. ՄՄԿ
INTERNATIONAL NEWS2016 թվականի սկզբից ի վեր Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 257 հազար միգրանտներ ու փախստականներ, ավելի քան 3,1 հազար մարդ զոհվել կամ անհետ կորել Է ճանապարհին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 2-ին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):
Ըստ ՄՄԿ-ի գնահատումների՝ հունվարի 1-ից մինչեւ օգոստոսի 2-ը եվրոպական երկրներ ժամանած միգրանտների թիվը հասել Է 257 հազար 186-ի: Զոհված եւ անհետ կորած Է համարվում 3120 մարդ:
Տարեսկզբից ամենից շատ միգրանտներ ու փախստականներ Է ընդունել Հունաստանը (160 հազար 233): Իտալիա Է ժամանել 94 հազար 62 միգրանտ ու փախստական: Մինչեւ Իսպանիա Է կարողացել հասնել 2476 փախստական, իսկ Կիպրոսն ընդունել Է 28 մարդու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



