Տյանցզինում զոհերի թիվը հասել է 129-ի
INTERNATIONAL NEWSՉինաստանի Տյանցզին քաղաքում վտանգավոր նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 129-ի, հաղորդում է «Սինհուան»:
Գործակալության փոխանցմամբ, բոլոր մահացածների ինքնությունը պարզվել է, այ թվում 76 հրշեջների եւ 7 ոստիկանների:
Հիվանդանոցներում դեռեւս մնում են 610 տուժածներ, որոնցից 39-ի վիճակը ծանր է:
Պայթյունները տեղի էին ունեցել օգոստոսի 12-ին լոգիստիկ «Ժույհայ» ընկերության պահեստում: Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել է 114 մարդ, 57 հոգի համարվում է անհետ կորած: ՉԺՀ-ի Հանրային անվտանգության նախարարության տվյալների համաձայն, պայթյունի վայրում պահվում էին մոտ 3 հազար տոննա վտանգավոր նյութեր, ներառյալ` 700 տոննա նատրիումի ցիանիդ, 800 տոննա ամոնիումի նիտրատ եւ 500 տոննա կալիումի նիտրատ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



