Իրանում տեղի ունեցած երկրաշարժը Մեղրիում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցն օգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 14.15-ին (Գրինվիչի ժամանակով` 10.15-ին) գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.56 աստիճան և արևելյան երկայնության 46.67 աստիճան (Իրանի Իսլամական Հանրապետություն):
Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է քաղաք Մեղրիում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



