Գյումրիում սալիկապատվում են երկրորդային փողոցները
SOCIETYԳյումրիում սալիկապատվում են երկրորդային փողոցները: Դրանց բարեկարգման այս տարբերակը համեմատաբար մատչելի է: Օգտա•ործվում է Արթիկից բերված տեղական հումքը, ինչպես նաև տեղում ստեղծվում են հավելյալ աշխատատեղեր: Օգոստոսի 2-ին Մյասնիկյան փողոցում դրվեց առաջին սալաքարը« որի պատիվը վերապահված էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Քաղաքապետն բնակիչներին հորդորեց այսուհետ առավել հետևողական լինել շինաշխատանքների ընթացքին« փողոցի ու տարածքի պահպանմանը:
Սալիկապատվելու է Մյասնիկյան փողոցի մոտ 1500 քմ հատվածը: Ըստ նախնական հաշվարկիª փողոցի նորոգման համար անհրաժեշտ է եղել 15 մլն դրամ գումար, բայց շինարարական կազմակերպությունը փաթեթը շահելէ 12 մլն դրամով:
Ինչպես նշում է Գյումրու քաղաքապետը, ի տարբերություն երկրորդային փողոցների, այս եղանակով գլխավոր փողոցների բարեկար•ման տարբերակն արդյունավետ չէ:
Ժամանակ է հարկավոր այս եղանակով նորոգված փողոցների արդյունավետությունն ու ապահովությունը ստու•ելու համար: Եղանակային պայմաններին և երթևեկությանը նորմալ դիմանալու դեպքում, նման եղանակով նորո•վող փողոցների թիվը քաղաքում կավելանա:
«Կարևորն այստեղ ժամանակը չէª փողոցի նորոգումը ժամանակ է սիրում, որ որակ ապահովվի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց շինարարության ղեկավար Չուբար Զարքարյանը: Շինարարը աշխատանքների ավարտի վերջնաժամկետ նշում է օգոստոսի վերջ:
Բացի այս փողոցից, Գյումրիում այս տարի մի շարք երկրորդային փողոցներ փոսանորոգման ենթարկվեցին: Ընդհանուր առմամբ քաղաքում համայնքային բյուջեով այս տարի նորոգվում է 11 փողոց:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



