Երկրաշարժից հետո Էվերեստը բացել են զբոսաշրջիկների համար
INTERNATIONAL NEWSՆեպալը վերացրել է Էվերեստն այցելելու արգելքը, որը մտցրել էր ապրիլին, երբ 19 լեռնագնաց էր զոհվել ձնի մեծ զանգվածակույտերից:
Առաջին ճանապարհորդը, ով երկրաշարժից հետո կփորձի բարձրանալ Էվերեստ, ճապոնացի լեռնագնաց Նոբուլազու Կուրիկին է: Սա Էվերեստը նվաճելու նրա հինգերորդ փորձն է: Նախորդ չորսը ավարտվել են անհաջողություններով:
«Իմ հիմնական նպատակն է ցույց տալ, որ երկրաշարժից հետո Նեպալը նորից անվտանգ է լեռնագնացների ու ճանապարհորդների համար »,- հայտարարել է լրագրողներին Ն. Կուրիկին, հայտնում է Ինտերֆաքսը:
Ապրիլին ու մայիսին Նեպալում մի քանի հզոր ստորգետնյա ցնցումներ են եղել: Երկրաշարժը, որը քաղաքում ուղեկցվում էր ավիրածություններով իսկ սարերում ՝ ձնի մեծ զանգվածակույտերով, ութ հազար մարդու կյանք է խլել, ավելի քան 14 հազարը վնասվածք է ստացել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



