Դե Խեա. Երբ թիմ են գալիս այսպիսի աստղեր, դա լիցքեր է հաղորդում
SPORT«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան խոսել է թիմի նորեկների, մասնավորապես՝ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
«Շատ լավ է, որ Իբրահիմովիչն արդեն այստեղ է, մարզվում է թիմի հետ: Միանգամից երևում է, որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է: Կարծում եմ՝ նա չափազանց շուտ կհարմարվի թիմին:
Այնպիսի տպավորություն է, որ Զլատանը երկար տարիներ է հանդես գալիս «Յունայթեդում»: Դա վերաբերում է նաև մյուս նորեկներին, ովքեր շատ արագ են հարմարվում:
Երբ թիմ են գալիս այսպիսի աստղեր, դա լիցքեր է հաղորդում թիմին»,- Դե Խեայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



