Ջասթին Բիբերը աջակցել է Քիմ Քարդաշյանին՝ ծաղրելով Թեյլոր Սվիֆթին
PHOTOԹեյլոր Սվիֆթը ստացել է հերթական հարվածը։ Երեկ նրան«ուրախացրել էր» Բրիթնի Սփիրսը՝ հայտարարելով, որ չի հիշում, արդյոք երբեւէ հանդիպել է նրա հետ:
Հիշեցնենք, որ Թեյլորը նոկդաուն է ստացել Քիմ Քարդաշյանի հետ «պատերազմից», ինչպես նաեւ այն նորությունից, որ իր անունը ընդգրկված չէ MTV VMA–ի անվանակարգերից ոչ մեկում (արարողությունը կանցնի Նյու Յորքում օգոստոսի 28-ին)
Մինչ երգչուհուն մխիթարում է նրա սիրեցյալը՝ դերասան Թոմ Հիդլսթոնը, կանադացի երգիչ Ջասթին Բիբերը նույնպես հարված է հասցրել Թեյլորին: Իր Instagram–ում 22-ամյա հանրահայտ կատարողը հրապարակել է էկրանի լուսանկարը, որում երեւում է՝ Բիբերը տեսակապով խոսում է Քանյե Ուեսթի ու նրա ընկերների հետ: Լուսանկարի տակ Ջասթինը գրել է.
«Թեյլոր Սվիֆթ, ինչպե՞ս են գործերդ»։
Երաժշտի մեկնաբանություններից հետո մեմերի մի ամբողջ ալիք է սկսվել, որոնց գլխավոր հերոսուհին Սվիֆթն էր: #TaylorSwiftWhatUp հեշթեգով ու օձերով լուսանկարներով մեմերը «պայթեցրել են» համացանցը:
Աղբյուր՝ NEWS.am STYLE