Քերին պաշտպանել է օգոստոսի վերջին միջսիրիական բանակցություններ անցկացնելու դե Միստուրայի առաջարկը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին պաշտպանել է օգոստոսի վերջին միջսիրիական բանակցությունների նոր փուլ անցկացնելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի առաջարկը: Այդ մասին օգոստոսի 2-ին լրագրողների համար անցկացված հերթական բրիֆինգի ժամանակ հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին:
«Պետքարտուղարը պաշտպանում է այդ նպատակը եւ դե Միստուրայի ջանքերը: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի թիմերը ներկայում ջանադրաբար աշխատում են՝ մշակելու այն առաջարկությունների տեխնիկական մանրամասները, որոնք նպատակամղված են Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի կատարման բարելավմանը»,- պարզաբանել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



