Հոնդուրասում անհայտ կորել Է «գեղեցկության թագուհին»
INTERNATIONAL NEWSՄոդել եւ Հոնդուրասի Սանտա Բարբարայի դեպարտամենտի գեղեցկության մրցույթի հաղթող Կարինա Անդինոն անհայտ կորել Է այն բանից հետո, երբ հուլիսի 29-ին դուրս Է եկել սեփական տնից: Այդ մասին օգոստոսի 2-ին հայտնել են աղջկա հարազատները:
Նրանց ասելով՝ 18-ամյա Անդինոն հանդիպման Է գնացել հնարավոր աշխատանքի առիթով, վերջին անգամ նրան տեսել են Տրինիդադի մունիցիպիայում, նշել Է El Heraldo պորտալը:
2014 թվականին Հոնդուրասը եւ ամբողջ աշխարհը ցնցվել Էին «Միսս Հոնդուրաս» Մարիա Խոսե Ալվարադոյի դաժան սպանությունից: Տասնինը տարեկան Ալվարադոն «Միսս Հոնդուրաս» Էր դարձել 2014 թվականի ապրիլին: Նա սպանվել Է նույն տարվա նոյեմբերին քրոջ հետ: Սպանությունը խոստովանել Է աղջկա քրոջ ընկերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



