Սիրիական զորքերը 56 զինյալների են ոչնչացրել Հալեպի հարավում
INTERNATIONAL NEWSՍիրիական բանակի մարտիկները եւ աշխարհազորայինների ջոկատները օգոստոսի 3-ին իրենց հսկողության տակ են վերադարձրել Հալեպի (Դամասկոսից 360 կիլոմետր հեռավորության վրա) հարավում կորցրած դիրքերը: Այդ մասին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է Al Watan թերթը:
Նրա տեղեկությունների համաձայն, հակագրոհների ընթացքում զորքերը զինյալներին դուրս են շպրտել Զահրաթ Էլ Հոուզի եւ Թել Էլ Իմարայի շրջանից: Զինյալներից խլվել են նաեւ Սնոուբարաթ եւ Մահրուքաթ բարձունքները: Իրականացված գործողությունների ընթացքում ոչնչացվել են 56 զինյալներ, ներառյալ «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիայի մեջ մտնող արմատական խմբավորումների մի քանի դաշտային հրամանատարներ: Շարքից դուրս են բերվել հակառակորդի ինը տանկ, հրանոթ եւ ռազմափոխադրական միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



