Աբխազիայում ռուսաստանցի զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել
INTERNATIONAL NEWSՌուսաստանցի զբոսաշրջիկներով ավտոբուսը Աբխազիայում վթարի է ենթարկվել ռուս-աբխազական սահմանից 7 կմ հեռավորության վրա, հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով հանրապետության ԱԻՆ-ին:
10:05-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվել է Օմսկից զբոսաշրջիկ Վիկտոր Գուսկովը: Եվս 18 ուղեւոր, որոնց թվում հինգ երեխա կա, տարբեր աստիճանի վնասվածքներով հասցվել են Գագրայի հիվանդանոց: Խճուղու վրա ռուսաստանցի զբոսաշրջիկներով «Մերսեդես» միկրոավտոբուսը բախվել է մարդատար «Նիսսան Սքայնլայն» մեքենային, ճշտել են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:
Հիվանդանոց տեղափոխված ռուսաստանցի զբոսաշրջիկների վիճակը բավարար է, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Հինգ մարդ բուժօգնության տրամադրումից հետո բաց է թողնվել, 13 մարդ հիվանդանոց է տեղափոխվել տարբեր վնասվածքներով եւ կոտրվածքներով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



