Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Հայկական շուբիզնեսի ամենահայտնի արցախցիները

LIFE

Blognews.am-ը գրում է.

Արտեմ Վալտեր-երգահան, երգիչ 

Արտեմը վերջին շրջանում հայկական շուբիզնեսի ամենանորարար երաժիշտներից է: Նրա ամենահայտնի հիթերն են «Արմենիա», «Վառում ա» և այս տարի թողարկված «Տաշի-տուշի»-ն:  Նա նաև «Նեբո» երգի հեղինակն է, որը 2011թ. մանկական եվրատեսիլում հաղթանակ բերեց Ուկրաինային: 

Նանա-երգչուհի

Նանան հայկական շոուբիզնեսի հնաբնակներից է: Երգչուհու երաժշտական ուղղվածությունը, պետք է խոստովանել, մեր իրականության մեջ ամենապահանջվածներից է: իսկ սա նշանակում է, որ Նանան շատ լավ է վաստակում իր աշխատանքով: Բայց դա նրան չի խանգարում ինքնակրթվել ու փորձել անել ավելին, քան արված է: 

Մարտ Բաբայան-երգիչ

Մարտին սիրեցին միանգամից: Երիտասարդ հայ տղան նախ փայլուն կերպով հանդես եկավ ռուսական «Ձայն»-ում, իսկ հետո նույնը կրկնեց նաև նախագծի հայկական տարբերակում: Մարտի զուգերգը Աննա Սեմինովիչի հետ երգչին նաև ռուսական շոուբիզնեսում ճանաչելի դարձրեց: 

Մարբեյ-ջազ երգչուհի

Մարինե Հակոբյանը, նույն ինքը՝ Մարբեյը ներկա դրությամբ հայկական ջազ երաժշտության բնագավառում ամենասիրված ու պահանջված կատարողներից է: Աղջիկը ծնվել ու մեծացել է Ստեփանակերտում, իսկ այժմ աշխատանքի բերումով ապրում է Երևանում: Մարինեն նաև փայլուն կերպով ներկայացնում է Հայաստանը տարբեր միջազգային երաժշտական մրցույթներում:

Սարգիս Գրիգորյան-դերասան

Սարգսին բոլորը միանգամից սիրեցին « Որոգայթ» սերիալից: Իր խաղացած վայելչակազմ, խնամված ու ջենտլմեն կերպարին Սարգիսը իրական կյանքում ոչնչով չի զիջում: Դերասանն այժմ հմտանում է նաև հաղորդավարության մեջ: 

Աշոտ Լյուդվիգովիչ-պլաստիկ վիրաբույժ

Աշոտին համաժողովրդական  ճանաչում բերեց «32 ատամ-ակումբը», որտեղ նա փայլուն էր հանդես գալիս: Սակայն որոշ ժամանակ անց Աշոտը որոշեց վերադառնալ իր բուն մասնագիտությանը: Այսօր Աշոտը որպես պլաստիկ վիրաբույժ պահանջված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից շատ ավելի հեռու:

Ջիվան Ավետիսյան-կինոռեժիսոր

Ջիվան Ավետիսյանը իր ողջ կյանքը, մինչև ուսանող դառնալը, անցկացրել է հարազատ ծննդավայրում՝ Արցախում: Նրա աչքերի առաջ են տեղի ունեցել Ղարաբաղյան պատերազմի բոլոր իրադարձությունները: Մանկական հիշողություններն ու ծանր ապրումները այժմ Ջիվանը մեծ վարպետությամբ փոխանցում է կինոժապավենին: Նրա ֆիլմերն իրոք բարձրաժեք են: 

Թամարա Պետրոսյան-դերասանուհի

Թամարան հայտնի էր  «Արցախի ձայնը» նախագծից, երբ Նարեկ Դուրյանը նրան մի օր առաջարկեց միանալ իր թատերախմբին ու փորձել հանդես գալ որպես դերասանուհի: Այդպես էլ եղավ. կարճ ժամանակ անց Թամարայի դերասանական տաղանդը մենք տեսանք ոչ միայն թատերական բեմից,  այլ նաև կինոէկրաններից:

Վարդան Բադալյան-երգիչ

Վարդանը ևս «Արցախի Ձայնը» նախագծից հայտնի դարձավ: Նա փայլուն ներկայացավ «Ընծա» երաժշտական մրցույթին ու հաղթանակից հետո տեղափոխվեց Երևան՝ սովորելու և աշխատելու:  Վարդանն իր տաղանդը ժառանգել է արցախյան ազատամարտի վետերան հայրիկից, ով ևս ունի փայլուն ձայնային տվյալներ, բայց երբեք երգարվեստով չի զբաղվել:

Տիգրան Պետրոսյան-երգահան, երգիչ

Տիգրանին բոլորը ճանաչում են Երգի պետական թատրոնից: Նրա հրաշալի ստեղծագործություններն  ու կատարումները միշտ լի են մեղեդայնությամբ, ռոմանտիկայով ու լիրիկայով: 

Մանե Գրիգորյան-հաղորդավարուհի

Մանեին ճանաչում ենք տարբեր հեռուստանախագծերից՝ որպես հաղորդավարուհի: Սակայն իր կարիերայի ամենապիկ հատվածում Մանեն գերադասեց ամուսնանալ ու նվիրվել ընտանիքին: Այժմ Մանեն իր փոքրիկի հետ վայելում է մայրության բերկրանքը և էկրաններին այդքան էլ հաճախ չի երևում: 

Ռազմիկ Ամյան-երգահան, երգիչ

Ռազմիկի արցախցի լինելը հայտնի է բոլորին: Բանը նրանումն է, որ Ռազմիկին այդպես էլ չհաջողվեց իր բարբառային խոսքն ադապտացնել գրական հայերենին: Ու հենց դա էլ նրան ավելի սիրելի դարձրեց: Անմիջական, շփվող, ընկերասեր մարդ, ով նաև հրաշալի երաժիշտ է: Վերջին ժամանակներում  նա հիմնականում կատարում է իր հեղինակած երգերը, որոնցից են «Չունի աշխարհը քեզ նման», «Լիանամ»: 

Արսեն Սաֆարյան-երգահան, երգիչ

Արսեն Սաֆարյանը հայկական էստրադայի,  այսպես ասած, հիմնաքարերից է: Արթուր Գրիգորյանի թեթև ձեռքով նա իր ընկերների հետ միասին կարողացավ դառնալ այն սերուցքը, որի հիման վրա հետագայում ձևավորվեց հայկական շուբիզնեսը: Արսենը լավ երգիչ լինելուց բացի նաև երգահան է, իսկ կարիերայի սկզբում նա կատարում էր իր եղբոր՝ Արթուր Սաֆարյանի հեղինակած ստեղծագործությունները: 

Արթուր Գրիգորյան-երգահան

Արթուր Գրիգորյանը Երգի պետական թատրոնի հիմնադիրն ու ղեկավարն է: Տաղանդավոր ու պրոֆեսիոնալ երաժշտի  դպրոցը կյանքի ճանապարհ հարթեց բազում հայ աստղերի համար: Նա բազմաթիվ հրաշալի ստեղծագործությունների հեղինակ է, իսկ հայրենի Արցախի մասին նրա երգերն ուղղակի աղոթք են ամեն մի հայի համար: 

Ֆաինա Հարությունյան-դիզայներ

Ֆաինան մանկության վաղ շրջանն է միայն ապրել Արցախում, որովհետև նրա ընտանիքը տեղափոխվեց Միջին Ասիա: Սակայն  իր ապագան ֆաինան այդպես էլ չտեսավ հայրենիքից հեռու: Նա եկավ Հայաստան ու  սկսեց զբաղվել իր սիրելի գործով: Այսօր  Ֆաինան մեր երկրում ամենապահանջված ու սիրված դիզայներներից է: 

Անդրե-երգիչ

Անդրեն 97 թվականին  տեղափոխվեց Երևան այն բանից հետո, երբ Ստեփանակերտում մի համերգի ժամանակ նրան նկատեց Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանն ու տաղանդավոր պատանուն առաջարկեց իր հետ մեկնել Երևան ու լուրջ զբաղվել  երգարվեստով: Իր յուրատիպության, երաժշտական ոճի ու պրոֆեսիոնալության շնորհիվ  Անդրեն արդեն 20 տարի է՝ մեր շուոբիզնեսի ամենապահանջված ու ամենասիրված երգիչներից է:

Աննա Մայիլյան-օպերային երգչուհի

Աննանյի ձայնը հայկական դասական երգարվեստի  գոհարներից է: Փայլուն կատարողականություն, բնատուր բյուրեղյա ձայն, զգացմունքային մատուցում: Բազմաթիվ մրցույթներ, փառատոներ, ու ինչպես սովորաբար՝ մրցանակային տեղեր և գրան-պրիներ: 

Սարգիս Ավետիսյան-երգիչ

Սարգիսը մեր շոուբիզնեսի այն կատարողներից է, ում երգերը հատկապես սիրում ու իրենց հեռախոսների մեջ են քաշում հիմնականում դեռահասները: Սարգիսը Արցախի Հադրութի շրջանից է, հայրը Արցախյան ազատամարտի մասնակից է:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future