Երևանի բնակիչները յուրաքանչյուր հինգշաբթի կարող են հանդիպել վարչական շրջանների ղեկավարների հետ
SOCIETYԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ յուրաքանչյուր հինգշաբթի քաղաքացիները կարող են հանդիպել վարչական շրջանների ղեկավարների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերÕ « վարչությունից, քաղաքապետարանի հայտարարության մեջ ասվում է.
«Հարգելի համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: Այն իրականացվում է յուրաքանչյուր հինգշաբթի` ժամը 14:00-ից: Ըստ այդմ, բնակիչների հետ տեղերում հերթական հանդիպումները կկայանան վաղը` օգոստոսի 4-ին»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



