Օհանավանի գերեզմանատնից Քասախ կիրճ տանող ճանապարհը երկկողմանի փակ է
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 3-ին, ժամը 16.07-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի գերեզմանատնից դեպի մոտակա ձոր տանող ճանապարհին թափվել են քարեր:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանպաշտոնական կայքից, պարզվել է, որ գերեզմանատնից դեպի Քասախի կիրճ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում (4 քար՝ յուրաքանչյուրը մոտ 1 խ.մ), ինչպես նաև նշված հատվածում տեղի է ունեցել ջրագծի վթար, ինչի հետևանքով ճանապարհը ծածկվել է ջրաբերուկներով (մոտ 10 քմ). ճանապարհահատվածը երկկողմանի փակ է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



