Արցախի Նախագահը ՀԷՑ-ի ղեկավարության հետ քննարկել է էներգետիկայի ոլորտում ԼՂՀ-ՀՀ համագործակցությունը
ECONOMICSԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 3-ին ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին եւ տնօրենի տեղակալ Սուրեն Պողոսյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը եւ «Արցախէներգո» ՓԲԸ տնօրեն Տիգրան Ծատրյանը, քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը պահանջված է համարել նման համագործակցությունը՝ նշելով, որ առկա են լավ նախադրյալներ այն խորացնելու եւ զարգացնելու համար:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



