Իսպանական ոստիկանությունը ֆլեշմոբը շփոթել է ահաբեկչության հետ
INTERNATIONAL NEWSԻսպանիայի ոստիկանությունը բերման է ենթարկել գերմանացի վեց կին զբոսաշրջիկների, ովքեր փորձել են ֆլեշմոբ կազմակերպեն առափնյա Ժիրոն քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, այս մասին հայտնել է Կատալոնիայի ոստիկանությունը:
Քաղաքացիները գերմանացի զբոսաշրջիկներից մեկին շփոթել են հանրահայտ աստղերից մեկի հետ և փորձել լուսանկարվել նրա հետ: Հավաքված ամբոխի մեջ հրմշտոց և իրարանցում է սկսել, ինչն էլ ոստիկաններին հիշեցրել է Ֆրանսիայի Նիս քաղաքում այս տարի տեղի ունեցած ահաբեկչության տեսարանը: 20-25 տարեկան զբոսաշրջիկներին բերման են ենթարկվել: Նրանց մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգը խախտելու համար՝ չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունն արդեն իսկ ընդունել է շփոթմունքի փաստը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



