Օբաման համաներում է շնորհել 214 բանտարկյալի, այդ թվում` 67 ցմահ դատապարտյալի
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 214 բանտարկյալների է ներում շնորհել: Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում:
Ինչպես նշվում է, սա մեկ օրում համաներման արժանացած բանտարկյալների ամենամեծ թիվն է, համենայն դեպս 20-րդ դարասկզբից ի վեր:
Նման հրամանագիրն ստորագրվել է Բարաք Օբամայի ջանքերի շնորհիվ` ուղղված թմրանյութերի դեմ պայքարի շրջանակներում ձերբակալված և երկար ժամկետով կալանավորված մարդկանց ազատ արձակմանը:
Համաներման արժանացած մարդկանցից 67-ը ցմահ ազատազրկման են դատապարտված եղել հիմնականում ոչ ծանր հանցագործությունների համար` կապված թմրանյութերի հետ:
Ընդհանուր առմամբ, իր նախագահության երկու ժամկետների ընթացքում Օբաման 562 կալանավորի է ազատ արձակել, որն ավելին է, քան նախորդ 9 նախագահները միասին վերցրած:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Top Travel Destinations of 2026: IDBank
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026



