Վալդանոն կարծում է՝ «Ատլետիկոն» գրանդների դեմ պայքարելու օրինակ է
SPORTՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն գովեստի խոսքեր է շռայլել «Ատլետիկոյի» հասցեին։ Վալդանոն նշել է, որ վերջին տարիներին մայրաքաղաքային ակումբի ելույթներն ապացուցել են, որ գրանդ-ակումբների դեմ կարելի է պայքարել՝ դեռևս հանդիպումից առաջ զոհի կարգավիճակ չունենալով։
-«Ատլետիկոյի» հայտնվելը հանգեցրեց նրա, որ մյուս թիմերը ևս հավատան, որ հանդիպման մեկնարկից առաջ արդեն պարտված չեն,-ասել է Վալդանոն «Radio Mitre»-ի եթերում։
Հիշեցնենք, որ 2011-ին Դիեգո Սիմեոնեի՝ «Ատլետիկոն» գլխավորելուց հետո թիմն անհարմար մրցակից դարձավ իսպանական և ոչ միայն իսպանական ակումբների համար, դարձավ Իսպանիայի չեմպիոն, նվաճեց երկրի գավաթն ու Սուպերգավաթը, հաղթեց Եվրոպա լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար խաղում և երկու անգամ հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



