Լողափում հայտնաբերված սարսափելի էակը պարզվեց ամենևին էլ հրեշ չէ (լուսանկարներ)
PHOTOԱՄՆ–ի Վիրջինիա նահանգի լողափերից մեկում հանգստացողները սարսափահար լքեցին հանգստավայրը, երբ ափամերձ ավազների մեջ նկատեցին այս հրեշին։ Նկարը համացանցում տարածելուց հետո պարզվեց, որ դա այսպես կոչված Astroscopus guttatus (Звездочёт) տեսակի ձուկ է։

Բանն այն է, որ այս ձկները ընկղմվում են ավազների մեջ` որսի փնտրտուքով։ Նրանք նաև մինչև 50 վոլտ հոսանq են կարողանում արձակել, ինչը դրանց վտանգավոր գիշատիչ է դարձնում։

Դժվար է ասել` ի՞նչն է ավելի շատ վախեցնում. արտաքին տեսքը՞, թե՞ հոսանքահարվելու ռիսկը։ Բայց նախքան լողափից փախչելը կարևոր է իմանալ, որ մարդու համար նրանք վտանգ չեն ներկայացնում... դե գուցե միայն մի փոքր վախեցնեն։ Այդ իսկ պատճառով էլ լողափով քայլելիս ուշադիր նայեք ոտքերի տակ։

1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



