Սաստիկ տեղատարափը ջրի տակ Է առել Սուխումը
INTERNATIONAL NEWSՏեղատարափ անձրեւը ջրի տակ Է առել Աբխազիայի մայրաքաղաք Սուխումը, քաղաքի մեծ մասը հոսանքազրկված Է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է հանրապետության արտակարգ իրավիճակների փոխնախարար Տիգրան Դելիբալթյանը: Տնտեսությունները ջրի տակ են հայտնվել Սուխումի շրջանում եւ Նովի Աֆոն քաղաքում: Տուժածներ չկան:
«Սաստիկ տեղատարափ անձրեւը, որը Սուխումում եւ նախալեռնային շրջաններում տեղացել Է ավելի քան երկու ժամ, ափերից հանել Է Սուխումկա, Բասլա եւ Աձապշ գետերը, եւ դրանք հուժկու հոսքով լցվել են քաղաքի փողոցները՝ քարեր, աղյուսներ, ճյուղեր եւ այլ աղբ քշել-բերելով ճանապարհների վրա: Ամեմամեծ հեղեղումը տեղի Է ունեցել Սուխումի կայարանի շրջանում, որտեղ մարդկանց ստիպված են եղել տարահանել ջրի տակ մնացած մարդատար ավտոմեքենաների կտուրներից»,- պատմել Է Դելիբալթյանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



