Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հայտնի դարձան 4-րդ փուլի բոլոր մասնակիցները
SPORTՉեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման մրցաշարի 3-րդ փուլի 2-րդ խաղային օրվա բոլոր պատասխան հանդիպումներն արդեն ավարտվել են: «Արմենպրես»-ը ներկայացնում է բոլոր 10 հանդիպումների արդյունքները:
«Հապոել» (Բեր Շևա, Իսրայել) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 1։0 (առաջին մրցավեճ՝ 0։0)
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 3։0 (առաջին մրցավեճ ՝ 0։2)
ՊԱՕԿ (Հունաստան) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 1։2 (առաջին մրցավեճ ՝ 1։1)
«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Պարտիզանի» (Ալբանիա)՝ 2։0 (առաջին մրցավեճ ՝ 0։1)
«Կոպենհագեն» (Դանիա) - «Աստրա» (Ռումինիա)՝ 3։0 (առաջին մրցավեճ ՝ 1։1)
«Ստյաուա» (Ռումինիա) - «Սպարտա» (Չեխիա)՝ 2։0 (առաջին մրցավեճ ՝ 1։1)
«Անդերլեխտ» (Բելգիա) - «Ռոստով» (Ռուսաստան)՝ 0։2 (առաջին մրցավեճ ՝ 2։2)
«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Աստանա» (Ղազախստան)՝ 2։1 (առաջին մրցավեճ ՝ 1։1)
«Լեգիա» (Լեհաստան) - «Տրենցին» (Սլովակիա)՝ 0։0 (առաջին մրցավեճ ՝ 1։0),
«Մոնակո» (Մոնակո) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 3։1 (առաջին մրցավեճ ՝ 1։2):
10 դիմակայությունների արդյունքում հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին «Ստյաուա»-ն, «Հապոել»-ը, «Կոպենհագեն»-ը, «Յանգ Բոյզ»-ը, «Այաքս»-ը, «Զալցբուրգ»-ը, «Ռոստով»-ը, «Սելթիկ»-ը, «Լեգիա»-ն «Մոնակո»-ն։
Ավելի վաղ 4-րդ փուլի ուղեգիր են վաստակել ևս 5 թիմ՝ Պլզենի «Վիկտորիա»-ն, «ԱՊՕԵԼ»-ը, Զագրեբի «Դինամո»-ն, «Լուդոգերեց»-ը և «Դանդոլկ»-ը: