Ֆրանսիան դեսանտ եւ ուղղաթիռներ կներգրավի ահաբեկիչներից պաշտպանվելու համար
INTERNATIONAL NEWSՖրանսիայի իշխանությունները ցամաքում եւ ծովում ուժեղացնում են անվտանգության միջոցներն ահաբեկչական գրոհների սպառնալիքների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AP գործակալությանը:
Մասնավորապես, անհրաժեշտության դեպքում սկսել են ուղղաթիռներից զինվորականներ իջեցնել Լա Մաշում նավարկող լաստանավեր:
Մյուս ջրուղիների անվտանգությունը, մասնավորապես, Միջերկրական ծովում, նույնպես կուժեղացվի:
«Մեր նպատակն առավելագույն անվտանգություն երաշխավորելն Է, հատկապես ամառային շրջանի ընթացքում, երբ կազմակերպվում են մեծ թվով փառատոներ»,- հայտարարել Է Ֆրանսիայի ՆԳ նախարարության ղեկավար Բեռնար Կազնյովը:
Նա նաեւ նշել Է, որ անվտանգության լրացուցիչ միջոցների ապահովման համար գործի են դրվել ավելի քան 12 հազար պահեստազորայիններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



