Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Հովիկ Աբրահամյանը Գեղարքունիքի մարզում ծանոթացել է իշխանի պաշարների վերականգնման աշխատանքներին

SOCIETY

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը նախ Կարճաղբյուր համայնքում ծանոթացել է Սևանա լճի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող ձկնաբուծարանի հիմնման աշխատանքների ընթացքին: Մասնավորապես, կառավարության ղեկավարին են ներկայացրել Սևանա լճում տեղակայված մանրաձկան 5 ցանցերը, որտեղ արդեն իսկ բաց է թողնվել 32 տոննա մանրաձուկ: Առաջիկայում լճում տեղակայվելու է ևս 7 ցանց, որտեղ բաց կթողնվի լրացուցիչ քանակի Գեղարքունի տեսակի իշխանի և Ամառային իշխանի մանրաձուկ: Կարճաղբյուրում վարչապետն այցելել է նաև Սևանի իշխանի վերամշակման գործարան, ծանոթացել ներդրումային ծրագրի ընթացքին:

Տեղեկացվել է, որ գործարանի կառուցման շինաշխատանքները մոտենում են ավարտին, իսկ վերամշակված ձուկն արտահանվելու է Ռուսաստան, Վրաստան և միջազգային այլ շուկաներ: Վարչապետը կարևորել է ձկան արտադրության ծրագրի իրականացումն ու Սևանի իշխանի պաշարների վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները: 
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Ակունքի «Էկոկաթ» պանրի գործարան, որտեղ Հովիկ Աբրահամյանին են ներկայացրել արտադրական գործընթացն ու առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ 2005 թվականից հիմնված գործարանում արտադրվում է պանրի լայն տե սականի, որի հիմնական մասն իրացվում է տեղական շուկայում, արտահանվում է նաև Ռուսաստան: Գործարանում, որն ունի 40 աշխատատեղ, տեղադրվել են նաև ժամանակակից սարքավորումներ: Գործարանն ընդլայնելու և արտադրական հզորություններն ավելացնելու նպատակով նախատեսվում են կատարել նոր ներդրումներ: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ներդրումային ծրագրի իրականացմանն օժանդակելու հարցը: 

Հովիկ Աբրահամյանն այցելել է Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն և ծննդատուն, ծանոթացել առկա պայմաններին: Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին՝ քննարկել Մարտունու ԲԿ-ի պայմանների բարելավման հնարավորությունները և համապատասխան առաջարկներ ներկայացնել կառավարություն: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է նաև անհրաժեշտ միջոցներ հատկացնել ծննդատան որոշ խնդիրների լուծման նպատակով: 

Հովիկ Աբրահամյանը Գեղարքունիքի մարզ այցն ավարտել է Գավառում: Վարչապետը նախ եղել է քաղաքի Հացառատ թաղամասում գործող մանկապարտեզում, որն ունի հիմնանորոգման կարիք: Կառավարության ղեկավարը հանձնարարել է իրականացնել նախակրթարանի հիմնանորոգման նախագծանախահաշվային աշխատանքներ և ծրագիրը ներառել 2017 թվականի ՀՀ պետական բյուջեի ծրագրում: Մանկապարտեզի տանիքի վերակառուցման աշխատանքները կիրականացվեն այս տարվա ընթացքում: Վարչապետն այցելել է Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոն՝ ծանոթացել վերակառուցման աշխատանքների ընթացքին: Զեկու ցվել է, որ թատրոնի շինաշխատանքներն ավարտին կհասցվեն մինչ տարեվերջ: Ծրագրի իրականացման նպատակով արդեն իսկ ներդրվել է 405 մլն դրամ: Վարչապետին է ներկայացվել նաև Գավառի կենտրոնական պուրակի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Այդ նպատակով հատկացվել է 120 մլն դրամ:

 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board