Դրեյքը «անհույս» սիրահարված է Ռիհաննային
PHOTOԴրեյքը և Ռիհաննան 2009 թվականից սկսած հանդիպում են և մինչև այս պահը նրանք հասցրել են բազմաթիվ անգամներ բաժանվել և կրկին միանալ:
Ըստ երգիչներին մոտ կանգնած աղբյուրի՝ Ռիհաննան չի ցանկանում դեռ հարաբերություններ սկսել Դրեյքի հետ:
Երգչուհին և 29-ամյա Դրեյքը վերսկսել էին իրենց սիրավեպը անցած ամիս և ըստ հավաստի աղբյուրի՝ միակ պատճառը, որ գեղեցկուհի Ռիհաննան չի հաստատում, որ նրանք հանդիպում են, այն է, որ նա չի ցանկանում պիտակավորել իրենց հարաբերությունները:
Աղբյուրն ասում է, որ Ռիհաննա և Դրեյքը սովորականից շատ են միասին ժամանակ անց կացնում: Ռիհաննան սիրում է Դրեյքին, սակայն դեռ պատրաստ չէ իրենց հարաբերությունը հրապարկել:
28-ամյա երգչուհին դեռ չի շտապում, չնայած Դրեյքը շատ լուրջ է տրամադրված և ցանկանում է լրջացնել իրենց հարաբերությունները:
Ըստ E! News-ի. «Դրեյքը պատրաստ է ամեն ինչի՝ Ռիհաննային իր ընկերուհին դարձնելու համար: Ամեն ինչ Ռիհաննայի ձեռքերում է: Նրանք երկուսն էլ անտարբեր չեն միմյանց նկատմամբ և միասին շատ լավ ժամանակ են անց կացնում:»
Այնուամենայնիվ, ինչպես նրանց մոտ աղբյուրն է ասում՝ ամեն ինչ իր բնական հունով է ընթանում, և նրանք երջանիկ են միասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։