Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Հայ աստղերի ամենատարածված պլաստիկ վիրահատությունները. մեկնաբանում է պլաստիկ վիրաբույժը

LIFE

Դեռ տարիներ առաջ իսկական սենսացիա էր իմանալ, որ այս կամ այն հայ աստղը քթի պլաստիկ վիրահատություն է կատարել: Իսկ ահա այսօր  քթի պլաստիկան մեր աստղերի կողմից  արվող  «ամենաանշառ » միջամտությունն էորովհետև վերջին տասնամյակում նրանք  այնպիսի անհավանական միջոցների են դիմում, որ առողջ բանականությունն իսկապես հրաժարվում է այդ ամենը օրինաչափ համարել: Հավաստի աղբյուրների համաձայն՝  Հայստանում աստղերի շրջանում ամենատարածված պլաստիկ վիրահատական միջամտությունների ներկայիս բումը իմպլանտներն են ՝ ընդգծված այտոսկրեր կամ հյութեղ շուրթեր ունենալու  համար, կրծքի իմպլանտներ, ոտքերի մկանների իմպլանտներ, քիմքարդաշյանական սինդրոմը՝ նստատեղի իմպլանտավորում և որ ամենաանհավանականն է՝ ատամնաշարի իմպլանտավորում: Այո, այո, մեր աստղերից շատ շատերը վաղուց արդեն հրաժարվել են իրենց բնական ատամներից ու իմպլանտներ կամ ատամնաշապիկներ /վիներներ/ են կրում: Աստղերի այս անառողջ վարքագիծն, իհարկե, ոչ մի կերպ մեզ չի վերաբերում ու առավել ևս՝ անհանգստացնում, բայց բանը նրանումն է, որ նրանց օրինակը անթույլատրելի վարակիչ է հատկապես խոցելի տարիքում գտնվող մեր դեռահաս աղջիկների համար, որոնք ընդամենը 16-17 տարեկանում նախաձեռնում են պլաստիկ վիրահատություններ:Մեզ հետաքրքրող մի քանի հարցով  խոսեցինք  ոլորտի առաջատար բժիշկներից մեկի հետ, որի անունը հայտնի  նկատառումենրից ելնելով չենք հրապարակի:

-3-րդ  անգամ է քիթը վիրահատում, հիմա  էլ քթի ծայրը չի հավանում, ու որպեսզի իր ուզած  սրությունը ստանանք՝  դիմել ենք քթի ծայրի իմպլանտավորման՝ արհեստական կռճիկ ենք տեղադրել,-Նախքան հարցազրույցին անցնելը կիսվում է բժիշկը՝ դեսկթոփի վրա փակելով հանրահայտ աստղերից մեկի լուսանկարներով թղթապանակը:

-Ինչպե՞ս եք վերաբերում նման պացիենտներին.

-Որպես բժիշկ՝ ըմբռնումով: Մարդը օգնության կարիք ունի, ու ինքնահաաստատվելու համար նրան պետք է, որ իր քիթը ունենա հենց այն տեսքը, որը նա է ուզում: Սակայն չեմ կարող չնշել, որ սա ադեկվատ մարդու պահվածք չէ:

-Այսի՞նքն պլաստիկ վիրաբուժությունը լուծում է ոչ թե ֆիզիկական, այլ հոգեբանական խնդիրներ.

-Եթե խոսքը պլաստիկ-վերականգնողական վիրաբուժության  մասին է, ապա խնդիրը մարդուն բնականոն կյանք վերադարձնելն է: Տեսեք, մարդկությանը  հայտնի առաջին պլաստիկ  վիրահատությունները արվել են մարդկային ի ծնե  կամ ձեռքբերովի արատները շտկելու նպատակով: Այսինքն՝  ի սկզբանե պլաստիկ վիրաբուժությունը կոչված է եղել ոչ թե գեղեցկացնել, կատարյալ դարձնել մարդուն, այլ շտկել ու վերացնել արտաքին այլանդակություններն ու աղավաղված դիմագծերը: Այլ բան է, եթե մենք խոսում ենքէսթետիկ-վիրահատական միջամտությունների  մասին, որոնց քանակը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է  վերականգնողական պլաստիկայի դեպքերին:

-Իսկ տարիքային ո՞ր խումբն է առավել հաճախ դիմում այս միջամտություններին.

-Հայստանում, ինչպես և ամբողջ աշխարհում  մի գլոբալ խնդիր է դիտարկվում՝ էսթետիկ նկատառումներով կատարվող պլաստիկ վիրահատությունները երիտասարդացել են, ու եթե նախկինում նման միջամտությունների տարիքային հիմնական խումբը 25-35 էր, ապա այժմ այդ տարիքային խմբի մեկնարկը 16-ն է: Ամենապահանջվածը, բնականաբար, քթի պլաստիկան է, հետո շուրթերի մեծացումը, վերջերս էլ լիպոսակցիայի համար մի  16 ամյա աղջիկ դիմեց, որի ցանկությունը բնականաբար մերժվեց:

-Ի՞նչ եք կարծումո՞րն է այս ամենի պատճառը.

-Պատճառը միանշանակ գովազդն է, քարոզը. խոսքը սոցցանցերի աստղերի, ամսագրերի շապիկների, տեսահոլովակների ու սերիալների մեջ հայտնվող այն դեմքերի մասին է, որոնք ակամայից այսօր դարձել են գեղեցկության չափանիշներ  թելադրողներ: Բոլորն ունեն նույն դեմքի արտահայտությունը, նույն քիթն ու նույն շուրթերը:  Հասուն ու գիտակից մարդկանց  համար սա իսկապես զավեշտալի է, իսկ ահա այդ խոցելի տարիքում  գտնվող անչափահասի համար սա դառնում է կպչուն միտք, նպատակ:  Զարմանալին այն է, որ եթե նախկինում դեռահասները հնարավորինս թաքուն էին պահում իրենց քթի վիրահատությունների մասին ինֆորմացիան,  ապա հիմա հպարտությամբ դեռ գիպսի տակ գտնվող քթի լուսանկարներն են տեղադրում սոցցանցերում՝ այսպիսով յուրօրինակ ֆետիշի, ֆլեշմոբի ու կայացածության չափանիշի վերածելով պլաստիկ վիրահատություն երևույթը:

-Եվ վերջում՝ ինչ խորհուրդ կտաք  այն դեռահաս աղջիկներին, որոնք այս պահին պլաստիկ վիրահատություն են պլանավորում.

-Ժամանակները շատ արագ են փոխվում, նորաձևությունը՝ առավել ևս: Ես  գրեթե համոզված եմ, որ 10 տարի հետո այսօրվա լղոզված շուրթերը կամ միջակետի չափ քթերը նորաձև չեն լինելու, որովհետև չի կարող  մնայուն մնալ մի երևույթ, որն այդքան անբնական է: 90-ականների սկզբին էլ համատարած նորաձև էին հիպպի սանրվածքներն ու քթի պիրսինգները, հիմա նման տեսքով երիտասաարդները  միայն ծիծաղելի կլինեին, իսկ  պլաստիկ վիրահատության արդյունքները չեղարկել երբեք չի ստացվի:  Սիրեք ինքներդ ձեզ, զբաղվեք ընթերցանությամբ, ինքնակրթվեք, ու համոզված եմ, որ ձեր արտաքինի վրա թերություններ փնտրելու ժամանակ չեք ունենա: Վերջիվերջո գեղեցկությունը նախ և առաջ երիտասարդությունն է: Իսկ պլաստիկ վիրահատությունները թողեք ծերացող մեծերին ու գլամուռային աստղերին:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe