Ճապոնացիները հովանոցին սովորեցրել են կանխատեսել եղանակը
INTERNATIONAL NEWSՃապոնական Fantastick ընկերությունն ստեղծել Է «խելացի» հովանոց, որը տիրոջը նախազգուշացնում Է եղանակային պայմանների առանձնահատկությունների մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Luxurylaunches-ին: Գաջեթը Jonas անվանումն Է ստացել ի պատիվ 18-րդ հարյուրամյակի անգլիացի կոմերսանտ եւ գյուտարար Ջոնաս Հենվեյի, որը, ինչպես համարվում Է, առաջինն Է սկսել հովանոց օգտագործել անձրեւից պաշտպանվելու համար:
Jonas-ը սինխրոնացվում Է շարժական հեռախոսի հետ եւ առցանց ռեժիմով նրան փոխանցում եղանակի տեսության տվյալները: Բացի այդ, գաջեթի օգնությամբ կարելի Է գտնել սեփական սմարթֆոնը. դրա համար հովանոցը հարկավոր Է փոքր-ինչ ցնցել, եւ հեռախոսն սկսում Է թրթռալ:
Սարքն աշխատում Է մարտկոցներով, դրանում ներսարված են մի քանի լուսադիոդներ եւ ծանրության ուժի տվիչ:
Հովանոցի ձողը պատրաստված Է ալյումինից, ընտրության համար առաջարկվում Է գույների մի քանի տարբերակ: Գաջեթը վաճառքում կհայտնվի օգոստոսին, գինը 105 դոլար Է:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Top Travel Destinations of 2026: IDBank
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026



