Եգիպտոսում ոչնչացրել են A321-ի պայթյունի մեջ կասկածվող խմբավորման առաջնորդին
INTERNATIONAL NEWSԵգիպտոսցի զինվորականները ոչնչացրել են «Անսար Բեյթ ալ-Մաքդիս» ահաբեկչական խմբավորման առաջնորդին, որը, ԿՀՎ-ի տվյալներով, կապ ունի ռուսական A321 ինքնաթիռի պայթյունի հետ: ՌԻԱ Նովոստիիփոխանմամբ՝ այս մասին ասված է Եգիպտոսի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում:
Զինվորականների տվյալներով՝ խմբավորման առաջնորդի հետ միասին Հյուսիսային Սինայի տարածքում եւս 45 ծայրահեղական է ոչնչացվել:
2015 թվականի հոկտեմբերի վերջին տեղի ունեցավ ռուսական ավիացիայի պատմության մեջ խոշորագույն աղետը. «Կոգալիմավիա»-ի ավիաընկերության՝ Շարմ էշ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող Airbus A321 օդանավն ահաբեկչության հետեւանքով Սինայի թերակղզում կործանվեց: Օդանավում 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ կար: Բոլորն էլ զոհվել են:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



