Երկու տարվա ընթացքում մանրածախ առևտրի ծավալները նվազել են ավելի քան 10 տոկոսով.«Հայկական ժամանակ»
ECONOMICS«Մանրածախ առևտրի ծավալները Հայաստանում շարունակում են նվազել: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մանրածախ առևտրի ծավալները նվազել են 4,3 տոկոսով: Մանրածախ առևտրի ծավալների նվազումն արձանագրվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: 2015 թվականի առաջին կիսամյակում էլ 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը 6,7 տոկոս էր: Փաստորեն երկու տարվա ընթացքում մանրածախ առևտրի ծավալները նվազել են ավելի քան 10 տոկոսով: Սա ՀՀ բնակչության աղքատացման ուղղակի ապացույցն է: Ընդ որում, առևտրի ծավալների նվազումը արձանագրվում է այդ նույն ժամանակահատվածում գրանցված տնտեսական աճի պայմաններում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



